կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ոստիկանությունը հայտնել էր 2006 թ. ծնված Կարինե Մովսիսյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

  • Կիսվել: