ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որոտանի գյուղապետի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Որոտանի գյուղապետի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Այդ քրեական գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ Ընդ որում՝ որպես կաշառք նախաքննական մարմինը ներկայացրել է համայնքի բնակիչներին պետական բյուջեից տրված նյութական օգնությունը։ Սուրիկ Օհանջանյանին կալանավորելու մասին որոշում էր կայացվել, որի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել էր, թեեւ Օհանջանյանն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ։

Հետագայում վարույթն իրականացնող մարմինն Օհանջանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին, ինչից հետո Օհանջանյանն ազատ է արձակվել։

  • Կիսվել: