հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարձրանան Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից։

Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում:

ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվելգ կատարվել են տեխնիկական եւ իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: