չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Օպտիկական մալուխի վնասման պատճառով ժամանակավորապես անհասանելի կլինեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները

Օպտիկական մալուխի վնասման պատճառով ժամանակավորապես անհասանելի կլինեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները

Աջափնյակ համայնքում վնասված օպտիկական մալուխի պատճառով ժամանակավորապես անհասանելի կլինեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգը և մատուցվող ծառայությունները։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։  

«Այս պահին ընթանում են տեխնիկական աշխատանքներ։ Կապուղու վերականգնման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: