շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օմբուդսմենն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին

Օմբուդսմենն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիայի բերման ենթարկված մասնակիցներին։ 

Ինչպես փետրվարի 23-ի ասուլիսում նշեց Թաթոյանը, ինքն այցելել է բերման ենթարկվածներին, այդ թվում՝ լրագրողին, զրուցել ոստիկանների հետ։  

Թաթոյանը նշեց, որ բերման ենթարկվածները նշում են, որ ուժ է կիրառվել։ Հարցեր կան՝ կապված բերման ենթարկելու հիմքերի հետ, հավելեց Թաթոյանը։ Սակայն ոստիկանները եւս բողոքում են  իրենց նկատմամբ անընդունելի վերաբերմունքից։

  • Կիսվել: