ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ողբերգական վթար Նորագավիթի փողոցում․ երկու մարդ կյանքից զրկվել է

Ողբերգական վթար Նորագավիթի փողոցում․ երկու մարդ կյանքից զրկվել է

Մարտի 24-ին, ժամը 17.40-ին, Երևանի Նորագավիթի փողոցում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին բացել է մեքենայի դուռը, այդ ընթացքում «Հոնդա» մակնիշի մոպեդը բախվել է դռանը և կողաշրջվել: Մոպեդավարը և երկու ուղևորներն ընկել են, ինչից հետո «Ֆավ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրանց: Երկու ուղևորները՝ 36-ամյա Ռահիլ Նուրային և 2-ամյա Սելենա Նուրային, մահացել են, իսկ 43-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: