չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Եվրոպական երկրները տարված են ԵՄ-ի ռшզմականացման պլաններով. Պեսկով

Եվրոպական երկրները տարված են ԵՄ-ի ռшզմականացման պլաններով. Պեսկով

Եվրոպական երկրները տարված են ԵՄ-ի ռազմականացման պլաններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպան տարված է ռազմականացման գաղափարով, տարված է ԵՄ-ի՝ տնտեսական բլոկը ռազմական բլոկի վերածելու միլիտարիզացման պլաններով: Սա վատ է, որովհետև նրանք իրենց ինքնությունը կառուցում են Ռուսաստանի հետ առճակատման հիման վրա, սա փակուղային ճանապարհ է, ինչպես ցույց է տալիս պատմությունը։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - ասել է նա։

  • Կիսվել: