ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 1991 թվականից ի վեր առավելագույնին
2026 թվականին ԱՄՆ-ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 3887-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1991 թվականից ի վեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որը վերլուծել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները։
2026 թվականի դեռևս չավարտված տարվա ցուցանիշն արդեն զգալիորեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի արդյունքները, երբ երկրում գրանցվել էր կարմրուկի 2289 դեպք։ 2024 թվականին CDC-ն հաստատել էր 285 դեպք, իսկ 2023-ին՝ 59։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել 1991 թվականին՝ 9643։
2000 թվականին կարմրուկը ԱՄՆ-ի տարածքում հայտարարվել էր վերացված, ինչը նշանակում էր հիվանդության անընդհատ փոխանցման բացակայություն առնվազն 12 ամսվա ընթացքում։ CDC-ն դա կապել է պատվաստման ծրագրի և հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում սանիտարահամաճարակային վերահսկողության բարելավման հետ։ Շարունակվող բռնկումների պատճառով ԱՄՆ-ն 2026 թվականին կարող է զրկվել այդ կարգավիճակից։ CDC-ի 2024-2026 թվականների տվյալները նախնական են և կարող են փոփոխվել:



