շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Oդանավակայանի բեռնակիրը հեռախոս էր գողացել․ «Զվարթնոցի» ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Oդանավակայանի բեռնակիրը հեռախոս էր գողացել․ «Զվարթնոցի» ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մայիսի 28-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ Հայաստան ժամանած աները կորցրել է բջջային հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օդանավակայանի քրեական հետախույզները պարզեցին, որ քաղաքացու հեռախոսը ոչ թե կորել էր, այլ գողացել էին: Ըստ ձեռք բերված փաստական տվյաների` գողացողը օդանավակայանի բեռանկիրներից էր:

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 33-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց կատարածը:

Հափշտակած հեռախոսը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: