երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նուբարաշենում Mercedes-ից կրակել են. 21-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

Նուբարաշենում Mercedes-ից կրակել են. 21-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ալիկ Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Հ. Պետրոսյանի և ավագ քննիչ Է. Գաբրիելյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: