երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նռնակով բանկ ներխուժած անձը վնասազերծվել և ձերբակալվել է. ՔԿ խոսնակ

Նռնակով բանկ ներխուժած անձը վնասազերծվել և ձերբակալվել է. ՔԿ խոսնակ

Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

՛՛Այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ է, վնասազերծվել է և ձերբակալվել։

Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։

Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել:

  • Կիսվել: