շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով մեկ հոգի դատապարտվել է 6, մեկ հոգի էլ՝ 3 տարվա ազատազրկման

Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով մեկ հոգի դատապարտվել է 6, մեկ հոգի էլ՝ 3 տարվա ազատազրկման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել Է 2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։

Ա1+-ի փոխանցմամբ՝ Կարեն Մարությանը դատապարտվել է 6, իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Անրրի Սեդոյանը նաեւ կվճարի տուգանք՝ 500 հազար դրամի չափով։

Կարեն Մարությանը եւ Անրրի Սեդոյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև՝ Անրրի Սեդոյանի հետ նախնական համաձայնության գալով՝ ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելու խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու համար:

Ըստ սկզբնաղբյուրի՝ Անրիի Սեդոյանն մասամբ ընդունել է մեղքը, իսկ Կարեն Մարությանը՝ ոչ։ Պաշտպանական կողմն էր անհիմն էր համարել նրանց առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Անրրի Սեդոյանին դատապարտել 7, իսկ Կարեն Մարությանին՝ 8 տարվա ազատազրկման։

Ի դեպ, դատարանը մերժել է դատախազության ներկայացրած մոտ 2 մլն դրամի պահանջը։

  • Կիսվել: