երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոր քրեական դատավարության օրենսգրքի գոհարներից. Մակինյան

Նոր քրեական դատավարության օրենսգրքի գոհարներից. Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նոր քրեական դատավարության օրենսգրքի գոհարներից`

1) Պաշտպանը միջնորդում է քննիչին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը- քննիչի պատասխանը`միջնորդությունը չի քննարկում, քանի որ քննիչն օրենքով նման լիազորություն չունի:

2) Պաշտպանը միջնորդում է դատախազին դադարեցնել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը- դատախազի պատասխանը` միջնորդությունը չի քննարկում, քանի որ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում չի հանդիսանում վարույթն իրականացնող մարմին և բացի այդ` նա այդ լիազորությունից օգտվում է իր նախաձեռնությամբ, այլ ոչ թե դատավարության մասնավոր մասնակցի միջնորդության հիման վրա:

Չգիտեմ ինչ եք ծխել այս խմբագրությամբ Օրենքն ընդունելիս` ձեր վաղվա մասին բացարձակ չեք մտածում....»,-գրել է Մակինյանը։

  • Կիսվել: