ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերման ենթարկված երիտասարդ կինն արդեն 6 ժամից ավել արգելանքի տակ է պահվում. փաստաբան

Բերման ենթարկված երիտասարդ կինն արդեն 6 ժամից ավել արգելանքի տակ է պահվում. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է ակցիայի մասնակցի իրավունքների խախտման վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝  բերման ենթարկված կինը 3 ժամից ավել՝ 6 ժամ ոստիկանության բաժնում է գտնվում:

«նիկոլի ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը նոր ռեկորդներ է գրանցում. ձերբակալված անձի(երիտասարդ կնոջ)՝ ձերբակալման համար օրենքով նախատեսված ժամկերտներն անցնելուց հետո (արդեն 6 ժամից ավելի) անձը շարունակվում պահվել արգելանքի տակ: Կեցցե նիկոլի ժողովրդավարությունը…»,-գրել է Արմրամ Մակինյանը:

Նշենք, որ ըստ ըստ Վարչական իրավախախտումներիվերաբերյալ օրենսգրքի՝ բերման ենթարկվածին բաժնում պահելու առավելագույն ժամկետը 3 ժամն է:

  • Կիսվել: