երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը. Փաստաբան

Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը. Փաստաբան

Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը՝… ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ հարցին, թե ինչ իրավախախտում է կատարել վարորդը և ինչ հիմքով են բերման ենթարկում, անկեղծ պատասխանում են, որ չգիտեն, ղեկավարությունը կասի…

Բաժնում «պարզվում է», որ ցեմենտատարի վարորդը բերման է ենթարկվել цементовоз-ով գողություն կատարելու կասկածանքով...

Երբ հաջողվի պարզել, թե цементовоз-ով ինչ է գողացել, լրացուցիչ կասեմ…

Քիչ հետ հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին»։

  • Կիսվել: