երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոր ոստիկանապետ Արագածոտնի մարզում

Նոր ոստիկանապետ Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզի ոստիականապետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում։

«ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով Տիգրան Վարդանի Կարապետյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Արագածոտնի մարզի նախկին ոստիականապետն էր Վահան Ազգաշյանը, ով պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Ներկայացնում ենք  Տիգրան Կարապետյանի կենսագրությունը։

Ծնվել է 1977թ. հուլիսի 25-ին Երևան քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

15.04.1999-12.02.2001թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շահումյանի ՆԳ բաժնի պահպանության բաժանմունքի միլիցիայի վաշտի միլիցիոներ,

12.02.2001-10.01.2002թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Երևանի մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

10.01.2002-20.05.2002թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր,

20.05.2002-19.10.2005թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Շենգավիթի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

19.10.2005-05.02.2007թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի օպերլիազոր,

05.02.2007-14.08.2008թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի ավագ օպերլիազոր,

14.08.2008-09.04.2010թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպերլիազոր,

09.04.2010-01.06.2011թթ.՝ ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության <> կայարանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

01.06.2011-21.12.2011թթ.՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ,

21.12.2011-15.11.2012թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետի տեղակալ,

15.11.2012-06.02.2017թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետ,

06.02.2017-27.08.2019թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ,

27.08.2019-12.11.2019թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,

12.11.2019-04.06.2021թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ,

ՀՀ ոստիկանության պետի 04.06.2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմիցս խրախուսվել է:

Ամուսնացած է, ունի 2 որդի:

  • Կիսվել: