կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատգամավոր Կարապետյանը պատասխանել է Բագրատյանին. «ՍՈՒ 30»-ները պետք են հայկական բանակին

Պատգամավոր Կարապետյանը պատասխանել է Բագրատյանին. «ՍՈՒ 30»-ները պետք են հայկական բանակին

Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաև ռազմական փորձագետ է․ իր կարծքն է հայտնում իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով Հրանտ Բագրատյանին։

Հիշեցնենք՝ Բագրատյանը հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք «ՍՈՒ 30» կործանիչների ձեռքբերումը նպատակահարմար էր։

Տիգրան Կարապետյանը, հակադարձելով Բագրատյանին, գրում է․ «Պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը և բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Եվ այսպես հարգելի պարոն Բագրատյան
ՍՈւ 30ՍՄ գերժամանակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):

Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 և այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):

Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաև լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մաին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը և նաև տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:
Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:
Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:
Հուսով եմ տեղյակ եք որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:
Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաև երկնքից»։

 

  • Կիսվել: