ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր օրինագծով կապահովվի դատական գործերի քննության արդյունավետ իրականացում

Նոր օրինագծով կապահովվի դատական գործերի քննության արդյունավետ իրականացում

67 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի ընդունմամբ կապահովվեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը:

Քանի որ օրենսդրական նախաձեռնության որոշ կանոնակարգումներ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել էին հակասահմանադրական, օրինագծում կատարվել են որոշ փոփոխություններ:

  • Կիսվել: