երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի:

ԱԺ խորհուրդը ապրիլի 15-ին նիստ է հրավիրել այս հարցով:

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավորները:

Առաջարկվող օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նիստը նախատեսված է ապրիլի 16-ին ժամը 11:00-ին:

 

  • Կիսվել: