չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է, երկու անձ՝ ձերբակալվել

Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է, երկու անձ՝ ձերբակալվել

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18.40-ին, Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։  ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։

Ոստիկանները տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։ Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերեցին Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվեցին։ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: