երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մրգաշատում «Զիլ»-ով 64-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Մրգաշատում «Զիլ»-ով 64-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Հուլիսի 27-ին՝ ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը:

Հուլիսի 28-ին Արմավիր քաղաքի 24-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

  • Կիսվել: