հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլի հերթական շոուն էր. Սուրեն Մանուկյանը՝ իր տունը խուզարկելու մասին

Նիկոլի հերթական շոուն էր. Սուրեն Մանուկյանը՝ իր տունը խուզարկելու մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։

՛՛Նիկոլի հերթական շոուն էր, էս ձեւի բաներով մեզ չեն կարող վախեցնել, ուղղակի ընտանիքի անդամները, փոքր երեխաներն էին մի քիչ վախեցել։ Շոու էին կազմակերպել, իբր հանցագործ են հայտնաբերել, բայց ցույց տվեց, որ ոչ մի բան չկա՛՛,-ասաց Մանուկյանը։

Նա նաեւ հավելեց, որ քանի որ այս պահին քրեական գործով հիմնականում անցնում են դաշնակցականները, դա հիմք է տալիս տրամաբանելու, որ գործողությունները միտված են կոնկրետ ՀՅԴ-ի դեմ: ՛՛Որովհետեւ ՀՅԴ-ն ազգային կուսակցություն եւ ՀՅԴ բոլոր անդամները, նաեւ մեր հայրենասերների մի որոշ հատված պայքարում է, որպեսզի ունենանք հզոր Հայաստան՛՛,-ասաց Մանուկյանը։

Ավելի վաղ հատնել էինք, որ խուզարկություն է կատարվում ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի՝ Երևանում գտնվող տանը:

 

  • Կիսվել: