հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոնտեքստից դուրս են․ «ՔՊ» ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոնտեքստից դուրս են․ «ՔՊ» ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոնտեքստից դուրս են։ Այդ մասին ՍԴ նիստի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ չորս քաղաքական ուժեր բողոքարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, գրում է news.am-ը:

«ՔՊ» ներկայացուցիչը հավաստիացրել է, որ որպես Փաշինյանի ագրեսիվ հռետորության ապացույցներ ներկայացված հայտարարությունները կոնտեքստից դուրս են, ներկայացված են մասնակի։ Դիկտատուրայի մասին մեջբերումն ամբողջական տարբերակում հնչում է որպես օրենքի, ոչ թե բռնության վերաբերյալ։

Անդրադառնալով տխրահռչակ մուրճին՝ «ՔՊ» ներկայացուցիչը կրկին ներկայացրել է մեջբերումը, որը կոչված է հաստատել նրա խոսքերը շինարարական գործիքի կառուցողական կիրառման մասին։ Այո, վենդետաների եւ կադրային ջարդի մասին Փաշինյանը խոսել է, խոստովանել է «ՔՊ» ներկայացուցիչը, սակայն փոխաբերական իմաստով եւ կառուցողական լույսի ներքո։

«ՔՊ» ներկայացուցիչը ներկայացրել է բազմաթիվ մեջբերումներ, որոնք, նրա կարծիքով, ցուցադրում են կուսակցության առաջնորդի բարի մտադրությունները։ «Թվարկվածից պարզ է դառնում, որ Փաշինյանը չի հնչեցրել ագրեսիվ հռետորություն։ Ընդհակառակը, խնդրել է դիտարկել ընդհանուր կոնտեքստում եւ բացառապես քաղաքական տերմինաբանության լույսի ներքո»,-պարզաբանել է «ՔՊ» ներկայացուցիչը։ Մեջբերումը, որը կարող էր ունենալ այլ մեկնաբանություն, բացի ուղիղ սպառնալիքը, բացատրվել է նրանով, որ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրային բանավեճից հրաժարվելու վերաբերյալ խոսքերին ուղղված պատասխան։

Ավելի ուշ նա հղում է արել ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի գնահատմանը, որը ներկայացրել է հասարակության ուժգին բեւեռացումը, սակայն չի բացահայտել ագրեսիա մասնակիցների հռետորության մեջ, առավելեւս չի հայտնաբերել տարօրինակ ոչինչ վարչապետի թեկնածուի ձեռքում մուրճի մեջ։

  • Կիսվել: