երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը  300,000 դրամ կաշառքի դիմաց աշխատանքի է ընդունել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը 300,000 դրամ կաշառքի դիմաց աշխատանքի է ընդունել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է:

Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի:

  • Կիսվել: