շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՆԳՆ-ն ու ՔԿ-ն ՄԻՊ-ին պատասխանել են` հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ. այս պահին չի հրապարակի

ՆԳՆ-ն ու ՔԿ-ն ՄԻՊ-ին պատասխանել են` հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ. այս պահին չի հրապարակի

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ու Քննչական կոմիտեից ՄԻՊ-ին պատասխանել են` Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ:

Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի և տրամադրել են և որ ՄԻՊ-ը տեղյակ  է, թե ինչ միջոց է կիրառվել:

«Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է:

Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:

Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաննքական գաղտնիքի հարց է»,- ասաց նա:

  • Կիսվել: