ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում. ԱԽ քարտուղար

ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում. ԱԽ քարտուղար

Հանրային այսպիսի լսումները ևս մեկ անգամ հաստատում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհը և բարեփոխման գործընթացներում հանրային լայն շերտերին ներգրավելու պատրաստակամությունը: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Գրիգորյանը բարեփոխումները փորձեց դիտարկել ավելի լայն՝ անվտանգության կոնտեքստում: Նա հայտնեց՝ բարեփոխումների համատեքստում պլանավորում են ստեղծել առանձին՝ արտաքին հետախուզական մարմին: 

«Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ուզում եմ ասել, որ ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում նաև պետք է դիտարկել, և դրա հիմքում նաև դրված է ժողովրդավարասկան կոնցեպտը: ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, որովհետև ՆԳ նախարարը, որպես արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում:

Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: