շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը ուղեկցվել է վիրավորանքի և հայհոյանքի, ատելության ու բռնության մթնոլորտով․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը ուղեկցվել է վիրավորանքի և հայհոյանքի, ատելության ու բռնության մթնոլորտով․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը մոնիտորինգ է արվել Պաշտպանի կողմից և, ըստ Պաշտպանի, այն ուղեկցվել է վիրավորանքի և հայհոյանքի,  ատելության ու բռնության մթնոլորտով։ Ինչը ոչ միայն անթույլատրելի երևույթ է, այլ խորացնում է հասարակության բևեռացվածությունը։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա ներկայացրեց  «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

ՄԻՊ-ի խոսքով, նախընտրական քարոզարշավն առանձնացել է  արատավոր ու խիստ մտահոգիչ իրողություններով․ «Տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստել  և տարածել են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր, ուղեկցելով դրանք վիրավորանքներով, հայհոյանքներով և նվաստացնող արտահայտություններով»,- ընդգծեց  Գրիգորյանը։ 

ՄԻՊ-ը նշեց նաև, որ նախընտրական գործընթացներում ներկայացվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր․   «Պաշտպանն առանձին կերպով անդրադարձել է երեխաների  ներկայությանը նախընտրական քարոզարշավում և նշել է, որ ինքին հարցը խնդիր չէ, քանի որ երեխաներն ունեն այդ իրավունքը, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանականերում  արձանագարվել է նաև նման իրավունքի իրացման խնդրահարույց դեպքեր»։ 

  • Կիսվել: