երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նախօրեին ՀՀ տարածքում բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ ծանր վիրավորանքի

Նախօրեին ՀՀ տարածքում բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ ծանր վիրավորանքի

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 16, մարմնական վնասվածք պատճառելու`10, ծանր վիրավորանքի՝ 9, խարդախության և ընտանեկան բռնության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, խուլիգանության՝ 2, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, անհետաձգելի միջամտության որոշում խախտելու ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և կողոպուտի՝ 2-ական, սպանության ու խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: