շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանն ինքնասպան է եղել․ հարուցվել է քրեական գործ

Նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանն ինքնասպան է եղել․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Հիշեցնենք՝ երեկ ՊՆ-ից հայտնել էին, որ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։

  • Կիսվել: