ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նախկին ընկերուհուց հեռախոս ու փող էր հափշտակել. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Նախկին ընկերուհուց հեռախոս ու փող էր հափշտակել. Մեծամորի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեծամորի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ թալինցի 25-ամյա մի երիտասարդ նախկին ընկերուհուց հափշտակել է հեռախոսը և 30 000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 23-ին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին հափշտակված հեռախոսն ու փողը:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: