Նախատեսում են Հայաստանում ստեղծել ոստիկանական գվարդիա. քննարկում ԱԺ նիստում
Հայաստանում կձևավորվի ոստիկանական գվարդիա. Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում։
«Ոստիկանության գվարդիայի մասին» օրինագծերի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը ներկայացրել է Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Այսպիսով, ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ներքին զորքերը վերափոխվեցին ոստիկանական ուժերի։ Այժմ ոստիկանական գվարդիան կառանձնացվի նրանցից և կկենտրոնանա ներքին անվտանգության ապահովման վրա։
Միաժամանակ նրան մի շարք գործառույթներ են վերապահվելու ռազմական գործողությունների կամ արտակարգ իրավիճակների դեպքում։ Սակայն գվարդիան անմիջականորեն չի մասնակցի մարտական գործողություններին, ինչպես եղավ ոստիկանական ուժերի դեպքում։
Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, ըստ Կառավարության, առաջարկում է ուժի կիրառման ավելի հստակ չափանիշներ։ Դրա շնորհիվ ոստիկանությունը ցանկացած պարագայում կիմանա «ընդունելի գործողությունների» սահմանները։
Բացի այդ, գվարդիայի հրամանատարին կնշանակի ոչ թե Հայաստանի նախագահը, ինչպես դա այլ ուժային կառույցների հրամանատարների դեպքում է, այլ ներքին գործերի նախարարը։
Նոր կառույցում կներառվեն ինչպես պետական պահպանության գլխավոր վարչությունը, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումը։
Արդյունքում՝ ՆԳՆ-ն վստահ է, որ Հայաստանում կստեղծվի նոր՝ զուտ ոստիկանական ծառայություն՝ ի վիճակի լուծելու ռազմավարական խնդիրներ՝ համապատասխանելով միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին, հագեցած, համապատասխան զինատեսակներով և համապատասխան պրոֆեսիոնալ կադրերով։