երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախարարը տեղյակ չէ՝ ինչու են մերժել Նաիրի Հունանյանի դիմումը

Նախարարը տեղյակ չէ՝ ինչու են մերժել Նաիրի Հունանյանի դիմումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ ինչ հիմքերի հիման վրա է Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունները բացասական եզրակացություն տվել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի դիմումին՝ վաղաժամ ազատ արձակվելու մասին:

«Ես չեմ ուսումնասիրել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատման դիմումին տրված բացասական եզրակացության հիմքերը», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարար Բադասյանը: Նրա խոսքով, կան սահմանված չափորոշիչներ, որոնք էլ հիմք են հանդիսանում եզրակացություն տալու համար:

«Այդ մարմինները տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից հարցն այլևս դուրս է»,-նշեց նա:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ցանկություն չունի՞ անձամբ հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, Բադասյանը բացասական պատասխան տվեց․«Հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»։

Նախարարի խոսքով, եթե Հունանյանը տիրապետում է և կարող է արժեքավոր տեղեկատվություններ հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե իրեն:

  • Կիսվել: