կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախաձեռնությամբ ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳ նախարարությունը

Նախաձեռնությամբ ոստիկանությանը վերապահված գործառույթներ իրականացնող լիազոր մարմին կսահմանի ՆԳ նախարարությունը

Նախագծով առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով, ինչը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված` ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի կիրառումից, ըստ որի` Ոստիկանության գործառույթների իրականացումը վերապահվել է ՆԳ նախարարությանը:

ԱԺ մամուլի ծառայութհան փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ փոփոխությունը տեխնիկական բնույթ է կրում:

Հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:

  • Կիսվել: