չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մտել էր համագյուղացի տուն, բռնություն գործադրել, պահանջել ոսկի ու փող, ապա հափշտակել կարի մեքենան

Մտել էր համագյուղացի տուն, բռնություն գործադրել, պահանջել ոսկի ու փող, ապա հափշտակել կարի մեքենան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր:

40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: