կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՄՔԾ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ հաշվի առնելով ամառվա գերծանրաբեռնվածությունը

ՄՔԾ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ հաշվի առնելով ամառվա գերծանրաբեռնվածությունը

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով՝ հորդորում ենք անձնագրային գործարքները (օրինակ՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերացումը) կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը», - նշվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: