Հայտարարություն. մարտի 2-ին կաշխատեն ՄՔԾ Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00 կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: