երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

 Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և գծային բաժին են տարել 27-ամյա Քրիստինա Շ.-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից, նշելով, որ Քրիստինա Շ-ն նոյեմբերի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: