շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոնթեի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հետևանքով էջերի արգելափակման հարցով ՀՀ ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Մոնթեի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հետևանքով էջերի արգելափակման հարցով ՀՀ ՄԻՊ-ը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք»-ին։

Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին է ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Կից ներկայացրել ենք ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:

 

  • Կիսվել: