հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միքայել Բադալյանը կալանավորվեց

Միքայել Բադալյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի եւ մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին: Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

"Արձանագրենք, որ Մ.Բադալյանի կալանավորումը փաստացի տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ՌԴ դեսպանստան մոտ իր աջակցությունն է ցուցաբերել ՌԴ զինված ուժերին, միեւնույն ժամանակ քննադատելով Ուկրաինայի իշխանություւների քաղաքականությունը:

Իսկ դատավոր Մխիթարյանն ինչպես միշտ՝ շատ կանխատեսելի էր",- գրել է նա։

Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Կիսվել: