շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատախազությունը խնդրել է երկարացնել Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը

Դատախազությունը խնդրել է երկարացնել Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը

ՀՀ գլխավոր ատախազությունը խնդրում է 2 ամսով երկարացնել բլոգեր Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը։

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, համապատասխան միջնորդությունն արդեն ներկայացված է։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում ու դրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: