կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։

Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ:

  • Կիսվել: