շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԻՊ-ը խնդիր է տեսնում ՀՀ-ում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված

ՄԻՊ-ը խնդիր է տեսնում ՀՀ-ում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված խնդիր է տեսնում։

Մանասյանը այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանում կալանքը որպես միջոց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։

Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ընդգծեց Մանասյանը։

Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանին կալանավորելուն, Մանասյանը շեշտեց՝ խոսքը ոչ միայն նրա, այլև մյուս դեպքերի մասին է։ Նա ընդգծեց, որ ՄԻՊ աշխատակազմը Տաթևիկ Վիրաբյանի հարցի հետ կապված ի սկզբանե տարատեսակ միջամտություններ է իրականացրել, մասնավորապես` առողջական վիճակի մասով։ Մանասյանը նշեց, որ իրենք նաև այցելել են Վիրաբյանին, ուսումնասիրել են պահպան պայմանները, պարզաբանումներ ստանալու պահանջով էլ դիմել են իրավասու պետական մարմիններին։

  • Կիսվել: