հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
՛՛Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: