ՄԻՊ-ը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող ցանկացած գործողությունից:
Ստեղծված իրավիճակում Պաշտպանն ընդգծում է ԶԼՄ ներկայացուցիչների անխոչընդոտ մասնագիտական գործունեության իրականացման կարևորությունը: Mediahub.am լրատվական կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,-ասվում էՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: