ՄԻՊ-ը 1 տարվա փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ քարտեզ և զեկույց՝ կապված ադրբեջանական տեղակայումների հետ, կուղարկի միջազգային կառույցներին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տարվա փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ քարտեզ և զեկույց՝ կապված ադրբեջանական տեղակայումների հետ, կուղարկի միջազգային կառույցներին:
Նա նշել է. ՛՛Հրապարակում եմ՝
1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա`
Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):
Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին՛՛:
