չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՄԻՊ-ն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչներին

ՄԻՊ-ն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ողջունելով հյուրերին՝ տիկին Գրիգորյանն ընդգծել է Հիմնադրամի և Պաշպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Ստեֆան Մալերիուսը և Լիանա Մարուքյանն անդրադարձել են համագործակցության հիմնական ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերին, այդ թվում՝ աշխատակազմի վերապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև հայտնել տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակներում հայ-վրացական օմբուսդմենական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն:

Անդրադառնալով իր գործունեության առաջնահերթություններին՝ Պաշտպանը հատուկ շեշտել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում աշխատանքների իրականացումը:

Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրում Պաշտպանի տարեկան զեկույցներով ամփոփված առաջարկների ներառման հնարավոր մեխանիզմների մշակմանն ուղղված ջանքերին:

Քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք է բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն:

  • Կիսվել: