չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՄԻՊ-ն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ (լուսանկարներ)

ՄԻՊ-ն այցելել է աղետի գոտի, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ (լուսանկարներ)

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

Անահիտ Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի գոտում ծանոթացել է վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը:

Возможно, это изображение 11 человек

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение гора и водоем

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 3 человека

  • Կիսվել: