շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին

ՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։ 

ՄԻՊ-ից հայտնում են, որ երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների Պաշտպանի իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը,  քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության, բուլինգի, խտրականության դեմ պայքարի, Սահմանադրական իրավունքի և իրավունքի սահմանափակումների մասին մի շարք հարցեր։  

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը՝ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։ 

Հանդիպման վերջում դպրոցականները շնորհակալություն են հայտնել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: