շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է գրասենյակ, որտեղ ԱԱԾ աշխատակիցը փորձում է համակարգիչ առգրավել

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է գրասենյակ, որտեղ ԱԱԾ աշխատակիցը փորձում է համակարգիչ առգրավել

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչն առգրավելու նպատակով։

Այս մասին հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նշենք, որ այսօր հարտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչը փորձել է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները, որոնք իրենց մեջ գաղտնի տեղեկատվություն են պարունակում:

«Համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնամխելի է օրենքով: Սա բացահայտ ոտնձգություն է փաստաբանի գործունեությանը», հայտարարել էր փաստաբանական գրասենյակը: Փաստաբանը հրաժարվել է տրամադրել համակարգիչները, բայց չի բացառել, որ ուժ կիրառելով էլ կարող են առգրավել: Փաստաբանի հետ կատարվածի հետքերով նրա գրասենյակ է այցելել ՄԻՊ արագ արձագանքման խումբը:

  • Կիսվել: