չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համակարգող խորհրդի նիստին մասնակցության համար և ներկայացրել նիստի անցկացման նպատակն ու օրակարգը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում լրացվել է նոր գլուխ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը շարունակելու համակարգված կերպով հասցեագրել բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացման և պաշտպանության խնդիրները։ Նիստի ընթացքում քննարկվել է 2024թ․առաջին կիսամյակի գործողությունների կատարման ընթացքը։

Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներն անդրարդարձել են յուրաքանչյուր գերատեսչությանն առնչվող գործողությունների կատարման մանրամասներին։ Համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկություններ՝ ուղղված գործողությունների ծրագրի կատարման և մշտադիտարկման աշխատանքների հնարավոր կատարելագործմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով:

  • Կիսվել: